Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Բնական միջոցներ ոտքերի չորության դեմ. 168.am

Բնական միջոցներ ոտքերի չորության դեմ. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, ոտքերը պարբերական խնամքի կարիք ունեն, հակառակ դեպքում մաշկը հեշտությամբ չորանում է, հայտնվում են կոշտուկներ, ճաքեր։ Հետագայում այս խնդիրներից ազատվելը բավականին բարդ է: Գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնության են հասնում։

1. Մեղր։ Մեկ բաժակ մեղրը խառնեք կես դույլ ջրի հետ, ոտքերը 20 րոպե թողեք ջրի մեջ։ Լավ լվացեք ոտքերը։ Մեղրն օգնում է արագ լավացնել ճաքերը, քանի որ հականեխիչ և խոնավեցնող հատկություններ ունի։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։

2. Վարսակի փաթիլներ և ձիթապտղի յուղ։ Այս միջոցը կարող է օգտագործվել նաև դեմքի մաշկի համար, քանի որ օգնում է լավացնել դրա որակը։ 1 ճաշի գդալ մանրացրած վարսակի փաթիլները խառնեք 4-5 գդալ ձիթապտղի յուղի հետ, խառնեք, մինչև միասեռ զանգված ստանալը։ Խառնուրդը քսեք ոտքերին, թողեք 30 րոպե։ Այդ ընթացքում մաշկը կկլանի իրեն անհրաժեշտ ճարպերն ու վիտամինները։ Ոտքերը լվացեք սառը ջրով։ Կրկնեք ամեն օր, մինչև ճաքերը վերանան։

3. Բանան։ Բանանը ևս օգնում է խոնավացնել չոր մաշկը։ Պարզապես հարկավոր է բանանը տրորել մինչև շիլայանման զանգված ստանալը։ Ստացվածը քսեք ոտքերին։ 15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Կարող եք կրկնել ամեն օր, մինչև ճաքերը կվերանան։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ